Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է, հաղորդել է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Զաքարյանը կոմիտե է հրավիրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործով։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով մեկնել էր Սյունիքի մարզ։
Ագարակում, Մեղրիում, Քաջարանում այցին նախօրոք էին պատրաստվել. «ընդդեմ» բողոքի ցույցերին կարելի էր նկատել, օրինակ, Մեղրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետին, Գորիսի քաղաքապետի մտերիմներին, ծանոթ այլ մարդկանց։ Նշենք, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ այս պաշտոնները զբաղեցրել են (և բազմաթիվ դեպքերում դեռ զբաղեցնում են) Հանրապետական կուսակցության նախկին և ներկա անդամներ։ Ցուցարարները զբաղված էին հիմնականում հայհոյանքներ հնչեցնելով։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները դրանք խելոք լսում էին, լրագրողները’ հեռարձակում։
Քննչական կոմիտեն վարչապետի այցից հետո հայտարարեց, որ միջադեպերի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ քրօրի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) հատկանիշներով։