Թումոյի զբոսայգում 41-ամյա կնոջ դի է հայտնաբերվել՝ ծառից կախված վիճակում, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հաղորդման համաձայն՝ այսօր ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թումոյի զբոսայգու շատրվանների մոտ դի կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են 41-ամյա կնոջ դին, իսկ ավելի ուշ պարզել նաև նրա ինքնությունը։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: