Երկարատև հիվանդությունից հետո՝ 68 տարեկանում, մահացել է գրող, բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը։ Տեղեկությունը հաստատել են Հայաստանի գրողների միությունից։
Արմեն Շեկոյանը բանասիրական կրթություն է ստացել Երևանում, այնուհետև սովորել է Մոսկվայում՝ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, 1990-92 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր տնօրենը, 1992-1997 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:
Շեկոյանը հեղինակն է «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ» և մի շարք այլ գրքերի։ Մինչև իր կյանքի վերջը նա գրում էր «Հայկական ժամանակ» մեծածավալ վեպը, որը մաս առ մաս տպագրվում էր «Առավոտ» օրաթերթում: