Օգոստոսի 19-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում երեք զինծառայողներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրանց ծառայակիցը՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ․-ն։ Այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեն։
Առավոտյան, հիշեցնենք, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել են 19-ամյա զինվորներ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի և Գոռ Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։