Երեկ շտապօգնության խումբը Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 1932 թվականին ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը, հաղորդում է ոստիկանությունը:
Պարզվել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ձերբակալվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։