2014 թվականին գերևարված՝ Տավուշի մարզի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) վճռել է՝ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները:
77-ամյա Մամիկոն Խոջոյանը, հիշեցնենք, 2014 թվականին պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանը և գերի ընկել։ Մոտ մեկ ամիս անց նա վերադարձվել էր Հայաստան, տուն վերադառնալուց երկու ամիս անց՝ մահացել: Նույն թվականին գերի էր ընկել նաև Կարեն Պետրոսյանը․ ընդամենը մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, թե Պետրոսյանը մահացել է «սրտանոթային սուր անբավարարությունից»։
Վճիռները հրապարակվել են ՄԻԵԴ կայքում։ Ստարսբուրգյան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է 40 հազարական եվրո վճարել Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի իրավահաջորդներին։