Ֆինանսական խարդախություններից տուժածներն այսօր Կառավարության մոտ էին, պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի վերջինս լսի իրենց խնդիրները և ձեռնարկի քայլեր` դրանք լուծելու համար։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ 2021 թվականից սկսած զեղծարարությունների վիճակագրությունն աճել է։ Բանկերը, սակայն, ոչինչ չեն արել իրենց պաշտպանությունն ամրացնելու համար։ Փոխարենը մեղքը բարդում են խաբված մարդկանց վրա և տարբեր ճնշումների միջոցով տուժածներից ստանում գողացված վարկերը։
«Մենք բանկերին խնդրում ենք, որ սառացնեն տոկոսները, մինչև քրեական վարույթը ավարտվի։ Բայց մարդկանց վրա դնում են պարտավորություն։ Զանգում, ծանուցում են ուղարկում, որ վճարեք, թե չէ գույքը կառգրավվենք, վճարեք, թե չէ դատարան կգնանք և այլն», – պատմել է ակցիայի մասնակիցը։
տե՛ս՝ Բանկերն ու քննիչները օգնում են կողոպտել մարդկանց
Իրավապահ մարմինները, տուժողներից մեկի խոսքերով, նույնպես անգործության են մատնված․ մարդկանց բողոքներին ընթացք տալու փոխարեն հայտարարում են, որ գործը «չբացահայտվող» է։
Բողոքի ցույցի մասնակիցները Փաշինյանին ուղղված նամակը տարան Կառավարական շենք, նրանից սպասում են համակարգային լուծումներ։