Գուանտանամոյի դատարանը 14 տարվա ազատազրկման է
դատապարտել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի նախկին խոհարարին, հաղորդում
է BBC-ն:
Սուդանի բնակիչ Իբրահիմ ալ Քոզիին մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու և դավադրություն կազմակերպելու մեջ: Դատարանը լիովին ապացուցել է նրա մեղքը:
Ենթադրվում է,
որ Քոզին երկար ժամանակ օգնել է Բեն Լադենին թաքնվել ամերիկյան զինվորականներից:
Իբրահիմ ալ Քոզիին ձերբակալել են 2001 թվականին: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում էր Գուանտանամոյի բազայում: