Հոկտեմբերին
կայանալիք համառուսական մարդահամարից առաջ պետական և հասարակական կազմակերպությունները փորձում են հանգստացնել աշխատանքային
միգրանտներին:
2010
թվականի հոկտեմբերի 14-25 Ռուսաստանում մարդահամար է անցկացվելու,
որի ժամանակ «հաշվելու են» Ռուսաստանում բնակվող բոլոր անձանց, այդ թվում` երկրում ժամանակավոր բնակվող աշխատքային
միգրանտներին:
Ռուսաստանի նոր պատմության ընթացքում իրականացվող երկրորդ մարդահամարը նախորդից տարբերվում է միայն հարցերի բովանդակությամբ:
«Պետության
ողջ տարածքով մեկ մարդահամարն իրականացնելու են գումարային պայմանագիր կնքած ֆիզիկական անձինք: Նրանք հատուկ
նախապատրաստական դասընթացներ կանցնեն ու կստանան անհրաժեշտ փաստաթղթերն ու
հրահանգները: Ռուսաստանի տարածքում բնակվող, բայց գրանցում չունեցողների մարդահամարը
բավական դժվար գործ է: Բայց փաստաթղթերում նրանց ոչ անունն է նշվելու, ոչ էլ ազգանունը: Նրանք միայն բանավոր են պատասխանելու
հարցերին: Աշխատանքային միգրանտները գրանցվելու են որպես «ժամանակավոր բնակիչներ»,
– հայտատարել է Պետական վիճակագրական ծառայության ղեկավար Ալեքսանդր Սուրինովը:
Մարդահամարի
անցկացման ժամանակահատվածում բոլոր աշխատանքային միգրանտների համար «միգրացիոն համաներում»
է հայտարարվելու, ինչը նշանակում է, որ այս ընթացքում ոչ մի պետական կառույց
նրանցից փաստաթուղթ չի պահանջելու, հաղորդում է РИА Новости գործակալությունը: