Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երևանի պետական
համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին
պաշտոնանկ անել ժամկետից շուտ, գրում է
օրաթերթը:
Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու
մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ
եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրների` Սերժ
Սարգսյանը դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից: Նշենք, որ Արամ Սիմոնյանի
լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ
կանոնադրության` համալսրանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել:
Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ
իր լիազորություններից վաղաժամ հրաժարվել: «Առայժմ լիազորություններս վայր դնելու
մտադրություն չունեմ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ
ԵՊՀ հաջորդ ռեկտորի ամենահավանական թեկնածուն Լևոն Սարգսյանն է, Արամ Սիմոնյանն
ասել է. «Ես` առանց կոմենտարիաների, որովհետև ես ասում եմ. այդ բոլորը
խոսակցություններ են, որոնք խանգարում են մեր հիմնական գործին: Կգա ժամանակը,
կհայտնվեն թեկնածուները, խորհուրդը թեկնածուների միջից կընտրի ամենաարժանավորին, և
նա էլ կլինի ռեկտոր»: