Օրաթերթի փոխանցմամբ` հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեյին դուր են եկել հայ կանայք:
«Ես հիացած եմ Ձեր գեղեցկությամբ և եթե ամուսնանալու լինեի, ապա` Ձեզ հետ», – Երևանում «Կարոտ» փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ բացականչել է Ժերար Դեպարդիեն` տեսնելով հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանին: Ապա հայտարարել է, որ հիացած է հայ կանանց գեղեցկությամբ: Սեպտեմբերի 5-ի առավոտյան Երևան-Փարիզ չվերթով նա մեկնել է հայրենիք: Փառատոնի մրցանակաբաշխության ընթացքում աշխարհահռչակ դերասանը, լսելով կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի էլեգիան, խնդրել է մեկ անգամ ևս կրկնել այն ու դրա հնչյունների ներքո ֆրանսերեն լեզվով պոեմ է արտասանել: