2010 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա, լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է 3 և կասեցվել 2 լիցենզիայի գործողություն, միևնույն ժամանակ 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընթացիկ տարվա ութ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 6 մլն 722 500 դրամ պետական տուրք, որից 6 մլն 522 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը` անհատ աուդիտորներից:
Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաև տուգանք 1 մլն 710 հազար դրամի չափով: