Home / Հայաստան / Երևանում բացվեց անասնաբուժական նոր լաբորատորիա

Երևանում բացվեց անասնաբուժական նոր լաբորատորիա

Այսօր Երևանի Էրեբունի համայնքում բացվել է կենտրոնական անասնաբուժական լաբորատորիա: Բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն։

Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում` իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD և Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության Բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ (1,5 միլիոն ԱՄՆ դոլար)։

Հիմնանորոգված և արդիականացված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն այժմ զբաղեցնում է մոտ 3200 քմ տարածք, և յուրաքանչյուր բաժանմունք ունի իր առանձին լաբորատորիան։ Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի և հավաստագրման միջազգային չափորոշիչներին։