Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 10 միլիոն դոլար է առաջարկել Նյու Յորքի` սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո փլուզված երկնաքերերի տարածքը գնելու համար: ՖԻԴԵ-ն ցանկանում է այդ տեղում շախմատի կենտրոն կառուցել, հաղորդում է РИА «Новости»-ն:
Նրա խոսքերով` չորեքշաբթի Շախմատի միջազգային ֆեդերացիան նամակ է գրել Նյու Յորքի քաղաքապետ` Մայքլ Բլումբերգին և տարածքի սեփականատիրոջը` առաջարկելով նրանց 10 միլիոն դոլար վճարել տարածքի համար:
«Մեր առաջարկած 10 միլիոն դոլար գումարի չափը կապված է նրա հետ, որ նախորդ շաբաթ նմանատիպ առաջարկով էր հանդես եկել ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը, ով 7,5 միլիոն էր առաջարկել տարածքի համար և մենք որոշեցինք առաջ անցնել նրանից»,-հայտարարել է Իլյումժինովը: