Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Профиль» պարբերականին տված հարցազրույցում, ասել է, որ ինքը Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը հաճույքով է ստորագրել:
«Գիտեք, անձամբ ես հաճույքով եմ արել դա: Դուք, հավանաբար, բազմիցս լսել եք, որ ոչ մի պետություն` անգամ ամենաուժեղ, ամենամեծ պետությունն ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, ուր մնաց փոքրիկ Հայաստանն անի դա: Ռուսաստանի հետ մենք դաշնակիցներ ենք ոչ միայն երկկողմանի հարաբերությունների հիման վրա, այլև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ սպառնալիքներն ու վտանգները շատ են: Որոշ երկրներ, որոշ դեպքերում կասկածի տակ են դնում անգամ հայերի ապրելու իրավունքն իրենց պատմական տարածքներում: Պատմական և արդիական խնդիրների պատճառով մեծ է ռազմական բախման հավանականությունը մեր տարածաշրջանում»,- նշել է նախագահը: