ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառմանը։
Կառավարության պաշտոնական կայքի հաղորդամամբ, վարչապետն ուսումնական հաստատության ներկայացուցիչներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված մեդալներն ու պատվավոր կոչումները, ինչպես նաև պարգևատրել համալսարանի մի շարք դասախոսների ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով։