Home / Армения / Մել Գիբսոնի հետ հրաժարվում են աշխատել

Մել Գիբսոնի հետ հրաժարվում են աշխատել

Դերասան Մել Գիբսոնը չի նկարահանվի Hangover աղմուկ հանած կատակերգության շարունակության մեջ: Ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի խոսքով` դերասանն պետք է հանդես գար ֆիլմի դրվագներից մեկում` մարմնավորելով բանգկոկյան դաջվածք անող մասնագետի: Սակայն նկարահանող խումբը հրաժարվել է աշխատել Գիբսոնի հետ, հաղորդում է «Маяк» ռադիոկայանը:

Գործընկերների նման վերաբերմունքը բրիտանական մամուլը կապում է հետաքննության հետ, որը սկսվել է նրա նախկին ընկերուհու` Օքսանա Գրիգորևայի պատճառով: Վերջինս Գիբսոնին մեղադրում է կենցաղային բռնություն իրականացնելու մեջ: