Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որ նախօրեին Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի Արզնիում գտնվող վարչական կենտրոնում հատուկ վարժության` բարձրությունից ցատկելու ժամանակ սպա է զոհվել:
Ինչպես պարզել է «Ժամանակ» օրաթերթը, սպան զոհվել է դելտապլանից հատուկ ցատկեր իրականացնելու ժամանակ: