Home / Армения / «Հրապարակ». ԳՇ պետի որդին ցանկանում է լքել բանակը

«Հրապարակ». ԳՇ պետի որդին ցանկանում է լքել բանակը

Երեկ մենք տեղեկացանք, որ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին) հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` հրաժարականի զեկուցագրով նա սպառնացել էր դեռ այն ժամանակ, երբ ձերբակալեցին նրա ընկերոջը` Արարատի զորամասի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր ապօրինի դրամահավաքության և զինվորներին նվաստացնելու մեջ: Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զանգահարեցինք պաշտպանության նախարարության լրատվության ներկայացուցչին: Մուշեղ Աղեկյանը, սովորության համաձայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր լուրը, այլ ժամանակ խնդրեց, որ պարզի, ապա պատասխանեց. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, մենք նման տեղեկատվություն չունենք»: