ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները երեկ երեկոյան տեղեկացրել են, որ երեկոյան ժամը 19-ի սահմաններում Աբովյան քաղաքում 5 տարեկան երկու երեխա է մահացել:
Ըստ նախնական տեղեկության, երեխաները թունավոր սունկ են կերել: Սակայն հետաքրքրիր է, որ նրանք միմյանց հետ որևէ կապ չունեն: Երկու տարբեր ընտանիքներում մահացած երեխաների գործի շրջանակներում ոստիկանությունը երեկ երեկոյան հնարավորինս հավաքել էր Աբովյանում վաճառվող սնկերը` պարզելու թունավորման պատճառ հանդիսացող սնկերի տեսակները: Թեև չի բացառվում, որ երեխաները այլ տեղից գնված սունկ են կերել: