Այսօր Բաքվում Ադրբեջանն ու Իրանը էներգետիկ և տրանսպորտային համագործակցության համաձայնագիր են ստորագրել, գրում է «ԱզերԹաջ» գործակալությունը:
Բանակցություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները` Մանուչեր Մոթաքին և Էլմար Մամեդյարովը: