Home / Հայաստան / ՀՌԱՀ նախագահն առաջարկել է «Ա1+»-ի հարցով լրագրողական հետաքննություն անցկացնել

ՀՌԱՀ նախագահն առաջարկել է «Ա1+»-ի հարցով լրագրողական հետաքննություն անցկացնել

Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովը (ՀՌԱՀ) պաշտոնապես հրապարակել է կապուղիների թիվ 1-18-րդ մրցույթներում հաղթողների անունները:

Նշենք, որ իրականում մրցակցային պայքար էր գնում միայն 2 դեպքում («Արմնյուզը» հաղթեց «Ա1+»-ին, իսկ Երևան TV-ին` ԱԼՄ-ին) , մյուս 16 կապուղիների համար մրցույթում ընդամենը 1-ական հեռուստաալիք էր ներկայացված:

ՀՌԱՀ խորհրդի նիստից հետո Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Նա տեղեկացրեց, որ մրցույթի մասնակիցներից մեկի՝ «Մելտեքս» ՍՊ ընկերության («Ա1+» հեռուստաընկերություն) հայտում և կից փաստաթղթերում առկա են ընկերության բիզնես ծրագրի ֆինանսական ապահովումը հիմնավորող ակնհայտ կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ Բրիտանական «HOBBINGTON MANEGMENT LIMITED» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը և Բելիզի «ROGESTON LOGISTICS LTD» ընկերության կողմից «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությանը տեխնիկական վերազինման նպատակով ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը հավաստող փաստաթուղթը։ Համապատասխան երկրների իրավասու հաստատությունների տեղեկատվության համաձայն՝ նման գործող կազմակերպություններ գոյություն չունեն։
 
Գրիգոր Ամալյանը լրագրողներին առաջարկել է սեփական լրագրողական հետաքննությունն անցկացնել այդ առիթով: