Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ Լորան Բլանը հավաքականից հեռացրել է
թիմի բոլոր 23 ֆուտբոլիստներին, որոնք ներկայացնում էին Ֆրանսիան ՀԱՀ-ում կայացած
Աշխարհի գավաթին, հաղորդում է AFP-ն:
Թե
որքան կտևի «վտարման» այս գործընթացը, ոչ ոք չգիտի։ Նշվում է միայն, որ Նորվեգիայի հետ ընկերական
հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին Օսլոյում, 23 ֆուտբոլիստներից և ոչ մեկը
չի մասնակցի։ Բլանի նման որոշման դրդապատճառները առայժմ չեն մեկնաբանվում։ Ամենայն
հավանականությամբ` հավաքականի նախկին մարզիչ Ռայմոն Դոմենեկին փոխարինող Բլանը
նպատակ ունի ստեղծել լիովին նոր թիմ, որը նման չի լինելու ՀԱՀ-ում տապալված
հավաքականին։