Օգոստոսի 16-ին նախատեսվում է
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի
այցն
Ադրբեջան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն երկու
երկրների հարաբերություններին նվիրված հարցեր, այդ թվում` մուտքի արտոնագրի վերացման, էներգետիկական համագործակցության ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների քննարկման
հիմնական հարցը լինելու է ղարաբաղյան խնդիրը: