Home / Армения / Քոբուլետիում բողոքում են

Քոբուլետիում բողոքում են

Աջարիայի փրկարարական ծառայության որոշման
համաձայն` ծովում արգելվել է սքութերների օգտագործումը: Այս որոշումն ընդունվել է
մի քանի սքութերների բախման պատճառով զոհեր լինելուց հետո:

Քոբուլեթիում սքութերների օգտագործման արգելքի
պատճառով այս գործով զբաղվող մարդկանց մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել`
պահանջելով տեղի իշխանություններից
վերացնել արգելքը:

Բողոքավորներն ասում են, որ իրենք
գործի համար բանկերից 7-8 հազար լարի վարկ էր վերցրել: Բողոքի
ցույցին միացել են նաև հանգստացողները: Նրանք դեմ են սահմանափակումներին, թեև
անվտանգության կանոնների կիրառումը համարում են պարտադիր, հաղորդում է Грузия
online-ը:

Ժամանակավորապես արգելված է նաև արագանավակների
օգտագործումը, իսկ արգելքը խախտողները կտուգանվեն 400 լարիից մինչ 80 օր
ազատազրկում: