Հայտնի է դարձել Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների
սցենարը:
Ըստ սցենարի` Հայաստանում իբր երկրաշարժ է տեղի ունենում, փլուզվում է
ենթակառուցվածքը, տուժում են երկրի քաղաքացիները: Քանի որ ներքին ռեսուրները
բավարար չեն աղետի հետևանքները վերացնելու համար, Հայաստանին անհրաժեշտ է
միջազգային օգնություն:
ՆԱՏՕ-ի անդամ-երկրները, այդ թվում` Թուրքիան, մտադիր են մասնակցել այդ
միջոցառմանը:
«Հայաստանում կայանալիք զորավարժությունները թույլ կտան դրսևորել
տարբեր երկրների պատրաստակամությունն օգնել միմյանց տարրերային աղետների պարագայում»,
– ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Գյունթեր Բրետշնայդերը:
Պաշտոնական Երևանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար հատկացնելու է 101,3 մլն դրամ, որի կեսը Դաշինքը
հետագայում վերադարձնելու է Հայաստանին:
Թուրքիան զորավարժությունների ժամանակ ստանձնելու է միջոցառման համար
անհրաժեշտ սարքավորումների` իր երկրի տարածքով տեղափոխողի դերը:
Բացի այդ, Անկարան պարտավորվել է տարհանել բնակչությանը «աղետի գոտուց»
Թուրքիայի տարածքով դեպի Սև ծով: