Home / Հայաստան / Թուրքիային անհանգստացրել են Իրանի փոխնախագահի խոսքերը Հայոց Ցեղասպանության մասին

Թուրքիային անհանգստացրել են Իրանի փոխնախագահի խոսքերը Հայոց Ցեղասպանության մասին

Թուրքիայի արտաքին
գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար
Մանուչեր Մոթաքիի հետ զրուցել է Իրանի փոխնախագահ Համիդ Բաղեիի հայտարությունների մասին` կապված Հայոց
Ցեղասպանության հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ
Իրանի փոխնախագահը
Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Օսմանյան կայսրությունը
ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ:
Մեկնաբանելով փոխնախագահի խոսքերը` Դավութօղլուն ասել է, որ հնչած
հայտարարություների կապակցությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանն արդեն իսկ
բանակցում է Իրանի արտգործնախարության հետ:

Դավութօղլուն բացատրություն է պահանջել Իրանի
Արտաքին գործերի նախարարից:

Ի պատասխան` Մոթաքին ասել է. «Մամուլն աղավաղել
է փոխնախագահի խոսքերը: Նա խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին և անդրադարձ է
կատարել նաև Առաջին համաշխարհային պատերազմին: Իրանը չի փոխել իր դիրքորոշումը կատարված
դեպքերի վերաբերյալ»:

Դավութօղլուն նշել
է, որ
Իրանի
արտգործնախարարը
հաստատել
է
այն
փաստը, որ
Իրանի փոխնախագահը պաշտոնական
հայտարարությամբ հանդես
կգա և կհաստատի Իրանի դիրքորոշման կայունությունը:

Երբ
դա տեղի կունենա, «Անադոլու» գործակալությունը չի նշում: