«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ խմբագրության ձեռքի տակ մի փաստաթուղթ կա, որում նշված են շատ պաշտոնյաներ, որոնք Սևանի ափին իրենց կամ իրենց հարազատների անուններով տարբեր չափերի տարածքներ են սեփականաշնորհել:
…Օրինակ, Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչաչյանին է պատկանում Ծովագյուղ-Ճամբարակ հատվածում գնտվող «Կապուտաչյա Սևան» հանգստի գոտին: Այս օբյետը կառուցված է սահմանված նիշից ցածր և ապօրինի: Պայմանագիր չունի…
…Սևանի ափին տարածք ունի նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը և իր որդին Արսեն Հարությունյանը: Հայր ու որդի Հարությունյանները 2005-ի նույն օրը տիրացել են 1 և 0,5 հա տարածքների: Այդ տարիներին Միքայել Հարությունյանը ՀՀ ՊՆ-ում դեռևս բարձրաստիճան զինվորական էր, իսկ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է չինովնիկներին զբաղվել ձեռնարկատիրությամբ…
Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանն էլ Սևանի ափին 0,3 հա տարածք է ձեռք բերել 2007-ի դեկտեմբերին, թե ինչ գումարներով կամ ինչ պայմաններում` անհայտ է…