Home / Հայաստան / Պուտինի խոսքերից հետո Մոսկվայում դաժանորեն ցրեցին ընդդիմության ցույցը

Պուտինի խոսքերից հետո Մոսկվայում դաժանորեն ցրեցին ընդդիմության ցույցը

Երեկ Մոսկվայի Հաղթանակի հրապարակում ոստիկանությունը հերթական անգամ ցրել է ընդդիմադիր կազմակերպությունների հանրահավաքը: Օգոստոսի 31-ի հանրահավաքը նվիրված էր Սահմանադրության 31-րդ հոդվածի պաշտպանությանը:

Ականատեսների խոսքերով` ՕՄՕՆ-ի զորքերը այս անգամ ավելի դաժան էին գործում, քան մեկ ամիս առաջ նմանատիպ հավաքը ցրելու ժամանակ: Ոստիկանները փորձել են ցրել հավաքը մասնակիցների ձեռքերից և ոտքերից դաժանորեն քաշելով, այնուհետ մարդկանց գլուխները հարվածել են ավտոբուսին, ոլորել են թևերը: Փորձագետների կարծիքով`  նման վերաբերմունքը մի քանի օր առաջ վարչապետ Վլադիմիր Պուտինի արված հայտարության հետևանք էր: Համաձայն ՌԴ վարչապետի ցուցարարներին պիտի ցրել մահակներով գլխներին հարվածելով:
 
Այս ցույցին ավելի քան 1000 մարդ է մասնակցել: Մասնակիցներից 10-ը, ինչպես նաև կազմակերպիչները ձերբակալվել են: Նրանց թվում են Բորիս Նեմցովը, Իլյա Յաշինը, Էդուարդ Լիմոնովը և այլն: Ցույցին ներկա են եղել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: