Եվրահանձնաժողովը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը երկրից գնչուներին վտարելու որոշում ընդունելու համար և պաշտոնական Փարիզից մանրամասն տեղեկատվություն է պահանջել այդ հարցի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախնական զեկույցում ասվում է, որ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմի ընդունած որոշումները հաշվի չեն առնում այն հանգամանքները, որոնցում հայտվել են վտարված մարդիկ:
Հուլիսից մինչ օրս Ֆրանսիայից Ռումինիա և Բուլղարիա են ուղարկվել ավելի քան 1000 գնչուներ, ովքեր անօրինական կերպով բնակություն էին հաստատել իրենց կողմից կառուցած ճամբարներում:
Գնչուների վտարման որոշումը մի շարք վիճաբանությունների առիթ է դարձել:, հաղորդում է BBC-ն: