Բաշքիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովը որոշում է կայացրել
պաշտոնից ազատել Երմեկևյան շրջանի ղեկավար Դիֆգատ Խանտիմերովին, ով դպրոցականներին
ստիպում էր համբուրել իր ոտքերը մարզական վարժություններ կատարելու ժամանակ, «РИА Новости»-ին
փոխանցել է Խամիտովի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքերով`պաշտոնից ազատման պատճառ է դարձել
ինտերնետում հայտնված տեսահոլովակը, որում Խանտեմիրովը մարզական վարժություններ է
անցկացնում և ստիպում դպրոցականներին համբուրել իր կոշիկները:
«Երեկ ինտերնետում մի հոլովակ տեսա, որը հոգիս ցնցեց:
Այն Խանտիմերովի իրականացրած մարզական վարժությունների մասին էր: Դա ստորացուցիչ
էր դպրոցականների համար: Այս ամենից դրդված` ես որոշեցի Դիֆգատ Խանտիմերովին
ազատել իր պաշտոնից»,- նախագահի խոսքերն է մեջբերում մամլո քարտուղարը:
«Նախագահը խորապես վրդովված է, քանի որ Խանտիմերովը
նվաստացրել է պետությունը», – նշել է մամլո քարտուղարը` հավելելով, որ այդ հոլովակը
հազարավոր մարդիկ են դիտել, հաղորդում է Newsru.com-ն: