«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում Ամերիկայի դեսպանի պաշտոնում առաջարկել էր Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Այս պահին Սենատը քննարկում է այս հարցը: Քվեարկությունը դեռ չի կայացել», -հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը, հաղորդում է APA-ն:
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ սահմանադրության համաձայն` դեսպանի պաշտոնի թեկնածուին առաջադրում է նախագահը, իսկ Սենատը հաստատում է ընտրությունը:
Ինչ վերաբերում է քվեարկության ժամկետներին, ապա դա, Սթերլինգի խոսքերով, Սենատի իրավասության ներքո է: