«Սարդարապատ» շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձել է վերջերս youtube.com կայքում տեղադրված աղմկահարույց բանակային տեսահոլովակին:
«Նորմալ երկրներում համապատասխան մարմինները հայտարարում են դրամական պարգև և անվտանգությունն են ապահովում այն քաղաքացիների, ովքեր կհայտնեն, թե ով է պատրաստել այդ տեսանյութը», – ասել է Սեֆիլյանը:
Նա հավելել է, որ «մեր աննորմալ երկրում Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ կպատժվեն նույնիսկ տարածողները»:
«Փաստորեն, եթե քննության արդյունքում պարզվի, որ այդ կադրերը համապատասխանում են իրականությանը, ապա, դուրս է գալիս, որ ՊՆ-ն իր առաջին հայտարարությամբ մարդկանց կոչ է արել կոծկելու իրողությունը, նշանակում է ակնհայտ հանցագործության է մղել», – հավելել է Սեֆիլյանը: