2012 թվականին ԵԱՀԿ համանախագահության որոշման շրջանակներում` Իռլանդիան և Ղազախստանն իրենց պատրաստակամությունն են հայտնելու` հնարավոր ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Մայքլ Մարտինը:
«Հաշվի առնելով Հյուսիսային Իռլանդիայի խնդրի կարգավորման մեր փորձը` կարծում ենք, որ օգտակար կլիներ այս հարցի լուծման համար կիրառված սկզբունքները կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- Trend-ին տված հարցազրույցում ասել է Մարտինը:
Նրա խոսքով` Հյուսիսային Իռլանդիայի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը տարբեր է, բայց իրավիճակի սպասվելիք վերլուծությունը ԵԱՀԿ համանախագահության որոշումից առաջ ցույց կտա, որ իռլանդական կարգավորման տարբերակը կնպաստի ղարաբաղյան հարցի լուծմանը: