«95 թվականին, երբ առաջին անգամ կնքվեց ռուսական ռազմակայանի Հայաստանում տեղադրման վերաբերյալ պայմանագիրը, իսկապես, Ազգային Ժողովում հանրապետականները դեմ են քվեարկել, բայց դա պայմանավորված դեմ է եղել, որովհետև հիմնական իշխանությունը` այն ժամանակ ՀՀՇ-ն, կողմ էր, և ստորագրվեց այդ պայմանագիրը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը 1995 թվականին խորհրդարանում ռուսական ռազմական ներկայության մասին պայմանագրին դեմ է քվեարկել:
«Նավասարդյանը և մի քանի հոգի կային: Որպես անկախական ուժեր պետք էր փոքր հակակշիռ, որը էական դեր չէր տանելու», – բացատրել է հանրապետական գործիչը: Նրա խոսքերով, երբ վաղը Ազգային Ժողովը վավերացնի այս պայմանագիրը, մի քանի հոգի նույնպես դեմ է լինելու:
«Ուզում եմ ասել, ոչ թե հատուկ մենք դեմ էինք, որ ռազմաբազան կնքվի, այլ զուտ ձևական բան կար», – նշել է Ռազմիկ Զոհրաբյանն ու ծիծաղել: