Home / Армения / Հայաստանի` Վրաստանին չստարարելու որոշումը կապված է Մոսկվայի ճնշման հետ

Հայաստանի` Վրաստանին չստարարելու որոշումը կապված է Մոսկվայի ճնշման հետ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում Հայաստանի կողմից փախստականներին վերաբերող հարցում Վրաստանին չսատարելը պայմանավորված է նրանով, որ Երևանը կախված է Մոսկվայից: Այս մասին Trend –ին տված հարցազրույցում հայտարարել է վրացի փորձագետ Նիկո Չիտաձեն:

Նրա խոսքով` Հայաստանը ստիպված է ընդառաջել Մոսկվային Ադրբեջանում ռազմական իրավիճակի և Ռուսաստանից ուժեղ տնտեսական կախվածության պատճառով:

«Բացի այդ, Հայաստանին նյարդայնացնում է այն փաստը, որ Վրաստանը, Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, «սառեցված խնդիրների» քննարկման դեպքում` հանդես է գալիս Ադրբեջանի կողմից»,- նշել է փորձագետը:
 
Նրա խոսքով` այս հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Երկու կողմերն էլ գործնականորեն են մոտենում երկկողմ հարաբերություններին: Չէ՞ որ Հայաստանի արտաքին առևտրի 70%-ն իրակականում է Վրաստանի տարածքով: Բացի այդ, Վրաստանում բավական շատ հայեր են բնակվում: Կարծում եմ` այս երկու գործոնների առկայությունը կկանխի հայ-վրացական հարաբերությունների վատացման հավանականությունը»,- ասել է վրացի փորձագետը: