Home / Հայաստան / «168 ժամ». Նախարարություններում կրճատումներ են

«168 ժամ». Նախարարություններում կրճատումներ են

Վերջին շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը կրճատումներ է սկսկել իր ղեկավարած գերատեսչություններում, գրում է «168 ժամը»:

Մեր տեղեկություններով` նախարարը ոչ պաշտոնապես նման հրահանգ է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից: Կրճատումները սկսվել են նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովագրության պետական ծառայությունում: Թեև աշխատակիցները դեռ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել, սակայն ծառայության տարածքային մասնաճյուղերի շատ աշխատակիցների արդեն տեղեկացվել է այդ մասին: Դեռևս այս տարվա ապրիլին Տ. Սարգսյանը հայտարարեց, որ նախարարություններում կան ավելորդ գործառույթներ, այլ կերպ ասած` ավելորդ աշխատակիցներ, որոնցից պետք է ազատվել: Իսկ այդ աշխատակիցներից ազատվելու համար նախարարներին տրվեց 3 ամիս ժամանակ: Հայտնի է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում էլ նշված ժամանակահատվածում կրճատումներ իրականացվել են: Իսկ ահա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հրահանգ է ստացել, քանի որ պարզվել է, որ նախկինում կրճատված աշխատակիցներն ընդամենը մի քանի հոգի են, մինչդեռ նախարարը պարտավոր էր կրճատել իր գերատեսչության հաստիքացուցակը առնվազն 10 տոկոսով: