Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի 13-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում: Այս մասին Epress.am-ին հայտնել է Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը:
Նրա խոսքով` սեպտեմբերի 27-ին, ժ.09.15-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանը պետք է որոշում կայացներ ՀԱԿ-ի` սեպտեմբերի 24-ին ներկայացրած իրազեկման վերաբերյալ:
«Քանի որ իրազեկման քննարկման համար նախատեսված 72 ժամը լրացել է, իսկ քաղաքապետարանի լիազոր մարմինը դեռևս որոշում չի կայացրել, ապա, համաձայն «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» 12-րդ օրենքի 8-րդ կետի` իրազեկում ներկայացրած կողմը կարող է համարել, որ քաղաքապետարանն իր գիտություն է ընդունել այն», – ասել է Տիգրան Առաքելյանը: