Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
2008 թվականին հենց նա պաշտոնապես հայտարարեց Կոսովոյի` Սերբիայից անկախ լինելու փաստը:
Կոսովոյի սահմանադրական դատարանի վճռի համաձայն`նախագահ Սեյդիուն խախտել է Կոսովոյի սահմանադրությունը, երբ 2006 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո շարունակել է գլխավորել «Կոսովոյի դեմոկրատական լիգա» կուսակցությունը: