Այսօր Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Վրաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը բավական հետաքրքիր հանդերձանքով էր հանդես գալիս:
Նա կրում էր Իսպանիայի առաջնությունում հանդես եկող Բիլբաոյի «Ատլետիկի» մարզաշապիկը:
Մեր տեղեկություններով՝ խաղաշապիկը Լևոնին նվիրել են Բիլբաոյի շախմատային մրցաշարի ժամանակ: