Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Գերագույն հրամանատար Կիմ Չեն Իռը գեներալի կոչում է շնորհել իր կրտսեր որդուն` Կիմ Չեն Ունին: Գեներալի կոչում է ստացել նաև Իռի կրտսեր քույրը Կիմ Չեն Խին:
Սեպտեմբերի 28-ին Կորեայի Ժողովրդավարական Հանարապետությունում կառավարող «Կորեայի Բանվորական կուսակցության» համաժողովի ընթացքում կուսակցության նոր առաջնորդ են ընտրելու: Փորձագետները Կիմ Չեն Ունին դիտարկում են որպես իր հոր հավանական փոխարինող, հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեռևս 2008 թվականին ԶԼՄ-երում ակտիվ քննարկվում էր Կիմ Չեն Իռի առողջական վիճակը: Լուրեր էին պտտվում, թե նա կաթված է ստացել: Այն ժամանակ նույնպես խոսակցություններ կային, թե Կիմ Չեն Իռին նրա որդին է փոխարինելու: