Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
«Ոստիկանապետության գործիքներից մեկը, այսպես կոչված, «կարմիր բերետավորների» խմբերը, ընդդիմության խնդիրներից ազատ ժամանակ, իրենց տեր ու տնօրեն են զգում Երեւանի փողոցներում։ Նրանք իրենց «իշխանությունն» ու ուժը հատկապես սիրում են ցուցադրել ուսանող երիտասարդության նկատմամբ, այն էլ քիչ թե շատ աչքից հեռու տեղերում։
Մենք հայտարարում ենք, որ ոչ միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, այլ ցանկացած պահի ու ցանկացած վայրում միջամտելու ենք նման դեպքերում։ Կոչ ենք անում երիտասարդներին համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին՝ ոստիկանական այս խմբերի ապօրինի գործողությունների լկտի պահվածքի մասին տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ»։