Հոլանդացի գիտնականները պարզել են, որ սիրո հարցերում անհաջողությունները կարող են ոչ միայն հոգեբանական խնդիրներ առաջացնել, այլև ֆիզիկական վնաս հասցնել օրգանիզմին, գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով Psychological Science-ի տվյալները:
Լեյդենի և Ամստերդամի մասնագետները ենթադրում են, որ ֆիզիկական և զգայական ցավի համար պատասխանատու է ուղեղի նույն հատվածը: Այս ենթադրությունը հաստատվել է գործնական ուսումնասիրություններով:
Փորձի այն մասնակիցների սիրտը, ովքեր մերժված էին մյուսների կողմից, ավելի դանդաղ էր զարկում, ընդ որում` դա կախված էր զգացմունքների ազդեցությունից:
Նման ազդեցությունն էլ բացատրում է այն փաստը, թե ինչու ամուսնալուծությունից հետո շատերը չեն կարողամում նորմալ սնվել կամ քնել: