Home / Армения / Միջնադարյան մեթոդներով հարցեր չես լուծի. ԱԳՆ ղեկավարը հայ գերիի սպանության մասին

Միջնադարյան մեթոդներով հարցեր չես լուծի. ԱԳՆ ղեկավարը հայ գերիի սպանության մասին

Մանվել Սարիբեկյանի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, և, վերջիվերջո, սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես  դա մատուցվեց հանրությանը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջև, ապա սպանել: 

«Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: 
Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել և հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է», – ասել է Էդվարդ Նալբանդյանը: