Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին: Նամակն ուղարկվել է նաև ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Դիք Մարտիին:
Նամակում ասված է.
«Չափազանց տարօրինակ եմ համարում այն, որ իրեն ժողովրդավարական կոչող պետությունը չի կարողանում ժամանակ հատկացնել Հայաստանում կազմակերպվող «Ժողովրդավարության ապագայի համար» Եվրախորհրդի Համաժողովի շրջանակում բարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ: Սա հաստատում է իմ այն ենթադրությունը, որ Հայաստանը բավականաչափ հասուն չէ Համաժողովն ընդունելու համար:
Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցը նախատեսված էր 2010 թվականի հունիսի 22-ին, ինչը սակայն հետաձգվել էր նախ և առաջ ամառային արձակուրդի պատճառով: Այնուհետ այցը վաղ էր սեպտեմբերի սկզբին իրականացնելու համար: Այնուհետ հանաձայնություն էր ձեռք բերվել, որ հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 17-18-ին կայանալիք Համաժողովի շրջանակներում, բայց ավելի ուշ համաձայնութունը չեղյալ էր համարվել ԱԺ նախագահի կողմից` նամակի տեսքով:
Որքան ես գիտեմ, Մոնիթորինգի խմբի հետ հանդիպումից սովորաբար խուսափում են ընտրություններից անմիջապես հետո, ինչով փորձում են նորընտիր կառավարությանը հնարավորություն ընձեռել իրականացնել ընտրաշավի ընթացքում տված խոստումները:
Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ անձն ու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքների նկատմամբ ունեցած իմ դիրքորոշումն է, որ Հայաստանի իշխանություններին ստիպում է հետաձգել համազեկուցողների այցը` հստակ գիտակցելով, որ Վեհաժողովից իմ հավանական դուրս գալու փաստը հնարավորություն կստեղծի նոր և ավելի քիչ անկախ համազեկուցող նշանակելու համար:
Ես ոչ մի անձնական շահ չունեմ այս խնդրում, բայց թվացյալ կերպով մոնիթորինգի գործընթացին խոչընդոտելու փաստը տեղի է ունենում ի վնաս Խորհրդարանական վեհաժողովին` որպես հաստատություն և ի վնաս Եվրախորհրդի արժեքներին, որոնք Հայաստանը ձեռնամուխ է եղել պաշտպանել: Սա նաև ենթադրում է անել հնարավոր ամեն ինչ համազեկուցողների այցը կազմակերպելու համար: Այստեղ կարևորը հաստատությունն է և ոչ թե համազեկուցողների անձերը:
Խնդրում եմ Ձեզ հաշվի առնել իմ ցանկությունը` որպես համազեկուցող, և հանդիպում կազմակերպել համապատասխան իշխանությունների հետ Համաժողովից մեկ օր առաջ կամ հետո»: