Home / Армения / Ստամբուլի հայաբնակ թաղամասում նորոգված եկեղեցի է վերաբացվել

Ստամբուլի հայաբնակ թաղամասում նորոգված եկեղեցի է վերաբացվել

Ստամբուլի Շիշլի թաղամասի Սուրբ Հարության եկեղեցին վերաբացվել է նորոգումից հետո: Երեկ եկեղեցում պատարագ է անցկացվել, որին ներկա է են եղել Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարիգյուլը և արքիեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Նշենք, որ Շիշլին Ստամբուլի ամենահայաբնակ թաղամասերից է: Վերանորոգումը նախաձեռնել էր Շիշլիի թաղապետարանը` ծախսելով 175,000 թուրքական լիրա (մոտ 85,000 դոլար): 

Սարիգյուլի խոսքով` թաղամասում ապրող մարդիկ պետք է հավասար պայմաններ ունենան և միասին լինեն անկախ կրոնական պատկանելությունից:

Նշենք, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները ղեկավարել է հայազգի ճարտարապետ Վազգեն Բարինը, ով Շիշլիի փոխթաղապետն է: