Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բաքուր Կվեզերելին ընդունել է, որ երկրում արտադրվող հացի որակը չափազանց ցածր է և կապել է դա հացթուխների ցածր որակավորման հետ: Երեկ հացի վատ որակի հետ կապված խնդիրները քննարկվել են Վրաստանի հակաճգնաժամային խորհրդում:
Խորհրդի նախագահ Գիյա Տորտլաձեն նշել է, որ «Վրաստանում աշխարհի ամենաանորակ հացն են թխում»: Նրա հետ համաձանել է գյուղատնտեսության նախարարը` նշելով, սակայն, որ դա կապված չէ տեխնոլոգիաների բացակայության և ցորենի որակի հետ:
«Դա կապված է հացթուխների ցածր որակավորման հետ: Այս փուլում մենք բոլոր փոքր ձեռնարկությունները վերահսկելու հնարավորություն չունենք, սակայն նրանք պարտավոր կլինեն համապատասխանել մեր չափանիշներին», – նշել է նախարարը: