ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաև զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար:
Հայաստանի նախագահը և Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ: