«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսումա բեն Լադենը բնակվում է Պակիստանի հյուսիս-արևմուտքում` իր տեղակալ Այման ազ Զավահիրիի հարևանությամբ, հաղորդում է CNN-ը:
«Ալ-Ղաիդայի անդամներից ոչ ոք չի ապրում քարանձավում»,- հայտնել է ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրը:
Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչի` Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները զբաղված են բեն Լադենի և նրա զինակիցների կենտրոնացված որոնողական աշխատանքներով: Նա նաև հավելել է, որ Պակիստանի հատուկ ծառայությունները հսկում և թաքցնում են բեն Լադենին: