BMW ընկերությունը հետ է կանչում հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ սերիայի 21 383 մեքենա արտադրության ժամանակ առաջացած տեխնիկական խոտանի պատճառով, ինչը կարող է անսարքությունների հանգեցնել արգելակման համակարգում, հաղորդում է Autonews.com-ը:
Բացի այդ, վաճառքից հետ են կանչվել Rolls-Royce Phantom 388 մեքենաները, որոնք արտադրվել են 2003թ. հունվարից մինչև 2009թ. նոյեմբեր ժամանակահատվածում: